հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի մասին

ՀՀ ԱԳՆ-ն՝ «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի մասին

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակին՝ հայտնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ:

«Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։

Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: