երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Հղի կինը Ճոճկանից անտառով հասել է Ալավերդու ԲԿ

Հղի կինը Ճոճկանից անտառով հասել է Ալավերդու ԲԿ

Ալավերդու ԲԿ ևս մեկ հղի է տեղափոխվել, նա անտառով է հասել Բժշկական Կենտրոն: Այս մասին հայտնում է Ալավերդու Բժշկական Կենտրոնը:

«Ալավերդու Բժշկական Կենտրոնում ներկա պահին հսկվում  է ևս մեկ հղի՝ Ճոճկան բնակավայրից: Մ. Հախվերդյանը նշում է, որ անտառով մեծ դժվարություններ հաղթահարելով հասել են ԲԿ: Նա սպասում է իր առաջնեկին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աղետի հետևանքով Ախթալա քաղաքից դժվարությամբ Ալավերդու ԲԿ տեղափոխված հղին ծննդաբերել է:  Պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել էր կեսարյան հատում, ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։

  • Կիսվել: