կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Սուտ տեղեկություն է՝ անմիջապես բնակիչներից եմ հարցրել, նման բան չի եղել»․ Հաթերքի գյուղապետը՝ ադրբեջանցիների առաջ գալու մասին

«Սուտ տեղեկություն է՝ անմիջապես բնակիչներից եմ հարցրել, նման բան չի եղել»․ Հաթերքի գյուղապետը՝ ադրբեջանցիների առաջ գալու մասին

Մայիսի 18-ին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Հաթերք և Նարեշտար գյուղերում թշնամին առաջ է տվել դիրքերը, իսկ Չարեքտարում ադրբեջացիներ են մտել ու կերուխում արել՝ թողնելով ադրբեջանական քաղցրավենիքներ, հայտնում է civilnet-ը։

«Շաբաթ օրվանից մինչև հիմա գյուղում եմ: Սուտ տեղեկություն է: Անմիջապես բնակիչներից եմ հարցրել, նման բան չի եղել», – ասաց Չարեքտար համայնքի ղեկավար Կամո Ցականյանը:

Նա ավելացրեց, որ գյուղը վերաբնակեցման շրջան է, պետք չէ կեղծ տեղեկություններով ժողովրդին վախեցնել: 

«Ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Թե ով է նման տեղեկատվություն տարածում՝ չեմ կարողանում գտնել: Մի կրակոց անգամ չի եղել», – Հաթերքում դիրքեր առաջ տալու վերաբերյալ ասաց համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը: Նա հավելեց, որ պարզապես թեթևակի առաջխաղացում է եղել, հետո հետ են գնացել․ «Հետները զրուցել եմ, իրար հասկացել ենք՝ հետ են գնացել իրենց տեղերը»: 

  • Կիսվել: