երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱԺ են այցելել մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

ԱԺ են այցելել մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների:
ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Իրինա Գասպարյանը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 հիմնական եւ Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանը, Արմեն Խաչատրյանն ու Դավիթ Դանիելյանը:
Երեւանի պետական հումանիտար քոլեջի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ նախ հանդիպել են խորհրդարանական Գեղամ Մանուկյանի, ապա պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ:

Խորհրդարանական Արփինե Դավոյանը զրուցել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Պատգամավոր Էլինար Վարդանյանի հյուրերը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն էին:
Իսկ Շիրակի մարզի Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ էլ հանդիպել է խորհրդարանական Կարեն Սարուխանյանը:

Պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հյուրերը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողներն ու դասախոսներն էին:

Խորհրդարանական Լիլիթ Մինասյանը հանդիպել եւ զրուցել է «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում պատգամավորները խորհրդարան այցելած հյուրերին ներկայացրել են օրենսդիր մարմնի գործառույթները, խոսել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մասին: Պատգամավորները պարզաբանումներ են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային խնդիրների վերաբերյալ, կարեւորել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Պատգամավորներն անդրադարձել են նաեւ կրթական ոլորտի բարեփոխումներին, պատասխանել կրթական հաստատությունների սովորողների բազմաբովանդակ հարցերին:
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում եւ թանգարանում, հետեւել խորհրդարանական առօրյային:

  • Կիսվել: