Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։
«Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 500 մլն դրամ է։
Աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերին»,- նշվում է գրառման մեջ։