կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետախուզվողը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան

Հետախուզվողը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 52-ամյա Սիրանուշ Ա.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Սիրանուշ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: