Ղարաբաղի հարցում ոչ ոք չի կարող մեզ մեղադրել. Լավրով
Ղարաբաղի հարցում ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, քանի որ թե՛ նախագահ Պուտինը, թե՛ նախագահ Մեդվեդևը տարիների ընթացքում առաջարկում էին լուծում, որն ապահովելու էր արդար մոտեցում՝ խաղաղ բանակցությունների միջոցով, Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովը:
«Հիշեցնեմ, թե խոքն ինչի մասին է․ որպես առաջին փուլ ադրբեջանական 7 շրջաններից վերադարձնել 5-ը, և որպես միջանկյալ փուլ՝ պահպանել Քարվաճառի և Լաչինի շրջանները, որոնք շատ ավելի մեծ տարածքներ են, որոնք ՀՀ-ն միացնում են Ղարաբաղին:
Այսպիսով՝ ԼՂ հարցի կարգավորումը հետաձգվեց երկար տարիներով, կար նաև մոտեցում, որ այդ հարցի լուծումը թողնվի սերունդներին: Երևի այն տարբերակն ավելի լավն էր, քան ինչ հիմա ստացվեց, քանի որ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական կողմից, մերժվեցին: Ընտրության իրավունքն իրացվեց», - ասաց նա։