չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանը ռուսական զենք է օգտագործել՝ ժամանակին վերցնելու համար 7 շրջանները. միշտ չէ, որ ռուսական զենքի կիրառումը համահունչ է բոլոր կողմերին ձեռնտու սկզբունքներին. Լավրով

Հայաստանը ռուսական զենք է օգտագործել՝ ժամանակին վերցնելու համար 7 շրջանները. միշտ չէ, որ ռուսական զենքի կիրառումը համահունչ է բոլոր կողմերին ձեռնտու սկզբունքներին. Լավրով

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը պատերազմում օգտագործել է ռուսական զենք, հիշեցնեմ, որ Հայաստանը նույնպես անկախություն ստանալուց հետո գրեթե բոլոր տարիներին օգտագործել է ռուսական զենք, այդ թվում՝  ժամանակին վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ երբևէ պաշտոնական հավակնություն չի ունեցել։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ Սերգեյ Լավրովը՝  ի պատասխան լրագրողի դիտարկման, որ Ադրբեջանն Արցախյան պատերազմում ռուսական զենք է կիրառել:

«Իմիջիայլոց, Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում ԼՂ-ն ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք՝ վերցնելու համար չվիճարկվող 7 ադրբեջանական շրջանները և այնտեղ ամրաշինական և ռազմական գծեր ստեղծելու համար: Դա ցույց էր տալիս, որ այդ ամենն այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու նպատակով է արվում: Որոշ վերլուծաբանների խոսքով՝ այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր, որ ընդհանրապես չէին ծրագրում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին: Ռուսական զենքն աշխարհի շատ երկրներում է օգտագործվում և միշտ չէ, որ դա համահունչ է բոլոր կողմերին ձեռնտու սկզբունքներին», - ասել է Լավրովը:

  • Կիսվել: