Էրդողանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղության ստորագրումը կնպաստի Կովկասում և թյուրքական աշխարհում կայունությանը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Ես վստահ եմ, որ իմ եղբայր Իլհամ Ալիևը խաղաղություն կբերի տարածաշրջան»,- հավելել է նա։
Նշենք, որ գագաթնաժողովը կայացել է Բուդապեշտում մայիսի 21-ին։