չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հերքում եմ հերթական բացահայտ սուտը, Սուքիասյանի որդին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. Աննա Մկրտչյան

Հերքում եմ հերթական բացահայտ սուտը, Սուքիասյանի որդին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. Աննա Մկրտչյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով այսօր Սուրեն Պապիկյանի ասուլիսին արված հարցապնդումը։

«ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսին կեղծ հարցապնդում է արվել, թե իբր Սուքիասյանի որդին չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։

Հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը 2015-2017 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, իրեն վերապահված պարտականությունների շրջանակներում իրականացրել է ծառայությունը:

Չի կարելի կեղծիքով և ստով խաղալ մարդկանց հուզական զգացումունքների հետ։ Ի վերջո, թե՛ սուտը, և թե՛ նման ստոր մեթոդներն ունեն կարճ կյանք․․․»։

  • Կիսվել: