ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինի նոր հրամանով օտարերկրացի քաղաքացիները կարող են ծառայել ՌԴ զինված ուժերում

Պուտինի նոր հրամանով օտարերկրացի քաղաքացիները կարող են ծառայել ՌԴ զինված ուժերում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որի համաձայն՝ օտարերկրացի քաղաքացիները կարող են ծառայել ՌԴ զինված ուժերում, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ, ըստ փոփոխությունների, զինծառայության կարող են զորակոչվել օտարերկրյա պետության քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցող քաղաքացիները:

Փոփոխությունները սահմանում են նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում օտարերկրյա քաղաքացիների կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության, զինծառայության (պայմանագրի) կնքման և դրա դադարեցման կարգը:

 

  • Կիսվել: