ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հեռավար ուսուցումը վերահսկելու համար գործարկվել է էլեկտրոնային մատյան

Հեռավար ուսուցումը վերահսկելու համար գործարկվել է էլեկտրոնային մատյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, հեռավար դասընթացներն ավելի դյուրին դարձնելու համար գործարկել է էլեկտրոնային մատյան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք գոծարկել ենք էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերն առանձին դպրոցներում, ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները։ Ուսուցիչների 80 տոկոսն արդեն գրանցված է էլեկտրոնային մատյանի հարթակում»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն հեռավար կրթության գործընթացում մասնակցում է աշակերտական համակազմի ավելի քան 80 տոկոսը։

  • Կիսվել: