երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քերմանի ահաբեկչության կապակցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի

Քերմանի ահաբեկչության կապակցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի

Իրանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվելու։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

Սգո մատյանը բացվելու է հունվարի 5-ին, ժամը 10։00-16։00-ն։

Նշենք, որ Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

  • Կիսվել: