ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հեռավար ուսուցումը՝ նոր կարողությունների ձեռքբերման հնարավորություն «Ընտանիք» մանկապատանեկան կենտրոնի համար

Հեռավար ուսուցումը՝ նոր կարողությունների ձեռքբերման հնարավորություն «Ընտանիք» մանկապատանեկան կենտրոնի համար

Հեռավար ուսուցման մեթոդը , որն սկսել է կիրառվել Հայաստանում արտակարգ դրության օրերին, ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժական կազմն ու սաներն ընդունում են որպես նոր կարողությունների ձեռքբերման հնարավորություն:

Դեռահասները սիրով են մասնակցում հեռավար ուսուցմանը, կենտրոնն էլ ապահովում է սովորողների նախասիրությունների ու ունակությունների զարգացումն առանց կենտրոն հաճախելու:

Արհեստի, արվեստի խմբակներում տարվող բազմաբնույթ աշխատանքներն ամենօրյա հաճախականությամբ տեսանելի են դառնում սաների, ծնողների համար՝ հնարավորություն տալով տեսնելու յուրաքանչյուր սանի տնային պայմաններում հանձնարարած աշխատանքները:

Երգարվեստի, պարարվեստի, թատերականարվեստի, դուդուկի, դհոլի և այլ գեղարվեստական խմբակների սաները տեսակապի և տարաբնույթ տեսանյութերի շնորհիվ չեն ընդհատում իրենց պարապմունքներում ունեցած առաջխաղացումը: Կիրառական արվեստի խմբակի սասների ձեռքի աշխատանքների նկարները հաճախակի տեղադրվում է համացանցում ՝տեսանելի դառնալով հասարակությանը:

Կենտրոնը տարվա ընթացքում իրականացնում է բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր: Երկրում առկա արտակարգ դրությունը պատճառ է հանդիսացել ծրագրերի իրականացման գործընթացը առցանց շարունակելու համար : Օգտվելով համացանցի ընդձեռած ժամանակակից գործիքակազմից, ծրագրերի շրջանակում նախատեսված մրցույթների ու նախապատրաստական աշխատանքների մասին ծրագրի կազմակերպիչները մասնակից համայնքներին ու խմբերին արդեն տրամադրում են օնլայն տեղեկատվություն:

  • Կիսվել: