հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը մարդասիրական աշխատանքներ է իրականացնում՝ լիբանանահայերին աջակցելու համար

ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը մարդասիրական աշխատանքներ է իրականացնում՝ լիբանանահայերին աջակցելու համար

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի առաջին իսկ օրից ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ժերար Թուֆէնքճյանի ցուցումներով մարդասիրական աշխատանքներ է իրականացնում: Այս մասն տեղեկացնում են ՀԲԸՄ ՀԵԻ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից:

Նշվում է, որ սկաուտական շարժումներով, խմբերով աշխատանք են կատարում՝ աջակցելու լիբանանցիներին և լիբանանահայությանը:

«Նավահանգստի պայթունն ավերակույտի վերածեց մայրաքաղաք Բեյրութը: Այն քանդեց բնակարաններ, հաստատություններ, թաղամասեր, եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Բեյրութի պայթյունը մարդկային, տնտեսական կորուստների կողքին բարոյական ծանր հարված հասցրեց լավատեսությամբ հատկանշվող լիբանանցուն: Կյանքի այսպիսի պահին, միջազգային եւ տեղական մարդասիրական կազմակերպությունների կողքին, իրենց երախտաշատ գործունեությամբ գնահատանքի արժանացան լիբանանյան երիտասարդական, բարեգործական կազմակերպությունները, որոնք անմիջապես օգնության ձեռք մեկնելու լծվեցին հազարավոր կարիքավորներին աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: 

  • Կիսվել: