ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԲ ներկայացուցիչները Սանոսյանին են ներկայացրել իրենց կատարած հետազոտությունը ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ

ՀԲ ներկայացուցիչները Սանոսյանին են ներկայացրել իրենց կատարած հետազոտությունը ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

Դեռևս մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց կատարած հետազոտությունը ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացման՝ մասնավորապես ոռոգման և ջամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարների, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարման, ինչպես նաև կենտրոնացված կառավարումից դուրս մնացած բնակավայրերի խմելու ջրի մատակարարման խնդիրների վերաբերյալ։

Նախարարը բարձր է գնահատել կատարված աշխատանքը, ՀԲ-ի տեսլականը՝ առկա խնդիրները լուծման վերաբերյալ։

Նախարարը ընդգծել է, որ որոշ հստակեցնումներից հետո արդեն հնարավոր կլինի անցնել գործնական քննարկման։

 

  • Կիսվել: