երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հայտնի է՝ ով է շուրջ 2 տասնյակ ադրբեջանցիներին դիմակայած հայ զինծառայողը

Հայտնի է՝ ով է շուրջ 2 տասնյակ ադրբեջանցիներին դիմակայած հայ զինծառայողը

Հայտնի է՝ ով է շուրջ 2 տասնյակ ադրբեջանցիներին դիմակայած հայ զինծառայողը

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ համադրելով իրենց ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Սահակյանը նաև նշեց, որ տարածվող մաքրած լուսանկարները ճիշտ մաքրած չեն և իրականում բոլորովին այլ դեմք է պատկերված։ «Նա համարվում է անհետ կորած, որի գերեվարումը չէինք բացառել, որովհետև զինակցից ունեինք տեղեկություններ, որ իրենք երկուսով են եղել»։

Սահակյանը նշեց նաև, որ առավել հստակ տեղեկություններ կարող է հաղորդել ավելի ուշ։

«Այս պահին փորձում ենք նաև փորձագիտական հաստատում ստանալ, որ կադրերում Տարոն Անդրեասյանն է»։

 

  • Կիսվել: