հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2020
Հայտարարվել է թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթ

Հայտարարվել է թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթ

ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝
 
- թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման.
- մակետային նախատիպի մշակման.
- մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման.
- համակարգի նախագծի շտկման.
- 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման.
- կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքների վերաբերյալ:
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները:
 
Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 6 ամիս:
 
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝
  1. փաստաթղթերի փորձաքննություն.
  2. ներկայացում՝ մինչև 10 րոպե։
 
Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչև 2020 թ. մայիսի 31-ը ներառյալ:
 
Դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ https://bit.ly/2WVTEGN հասցեով:

  • Կիսվել: