երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտարարել ենք, որ մարդիկ ապաստարաններում մնան՝ ճանապարհներին ավելի վտանգավոր է․ Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող

Հայտարարել ենք, որ մարդիկ ապաստարաններում մնան՝ ճանապարհներին ավելի վտանգավոր է․ Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող

Այս պահին որեւէ գործողություն անելը ամենավտանգավորն է, ուղղակի պետք է հանդարտեցնենք բնակչությանը, որ առավոտյան հասկանանք` ինչի հետ գործ ունենք: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը:

«Ամենապահով տեղն ապաստարաններն է, մենք հայտարարություն ենք տարածել, որ մարդիկ ապաստարաններում մնան, քանի որ ավելի անվտանգ է, իսկ ճանապարհներին ավելի վտանգավոր է, խցանումներ կլինեն, ռազմական տեխնիկայի շարժերին կխանգարեն, այս պահին ամենասխալ բանը նման լուրեր տարածելն է, եւ քաղաքից դուրս գալը: Եթե որոշում լինի բնակչությանը տարհանել, նոր կզբաղվենք դրանով»,- ասաց նա:

Խոջաբաղյանը նշեց, որ իրենք հորդորել են բնակչությանը մնալ իրենց տեղերում, սնունդ ու ջուր կուտակել, քանի որ այս պահին դա ամենանվտանգն է:

Գորիսի անվտանգության խորհրդի համակարգողը նաև հայտնեց, որ հյուսիսային կողմում է լարված, այս պահին էլ լսվում են հրետակոծության ձայներ, իսկ Գորիսում այս պահին հանգիստ է, սակայն ժողովուրդն անհանգիստ է:

  • Կիսվել: