շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայրենիք» զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը. Բաբայան

«Հայրենիք» զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը. Բաբայան

Կեղծ տեղեկություններ են տարածվում, թե մեր զորախումբը՝ գեներալ- մայոր Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ, զենքով լի ՈՒԱԶ մակնիշի մեքենա է թողել Շուշիում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Բաբայանը նշել է՝ պաշտոնապես հայտնում է, որ կեղծ կայքում հրապարակված լուսանկարի մեքենայից իրենց զորախումբը չի ունեցել, իսկ զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը:

  • Կիսվել: