կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարել է մրցույթ` տնօրենի թափուր պաշտոնի համար

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարել է մրցույթ` տնօրենի թափուր պաշտոնի համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է մրցույթ` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար։

Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝ գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում, առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, եւ ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ:

Ինչպես տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի էջից, օրերս տեղի է ունեցել ՀՑԹԻ անձնակազմի ժողով: Քննարկման արդյունքում միաձայն որոշվել է առաջարկել գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանին ներկայացնել իր թեկնածությունը Հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին՝ հաշվի առնելով նրա գիտական ձեռքբերումները և վերջին հինգ տարիներին ունեցած վարչակառավարչական փորձառությունը:

Հիշեցնենք, որ մրցույթին հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է` փետրվարի 2-ը, իսկ տնօրենի ընտրությունը նախատեսված է` փետրվարի 12-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքում:

 

  • Կիսվել: