երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայկական կողմին փոխանցված հայ գերիների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են

Հայկական կողմին փոխանցված հայ գերիների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են

Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմնի փորձաքննությունն ընթացքի մեջ է, երբ ավարտվի՝ կտեղեկացնեմ: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, բայց եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չունենանք, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը», - ասաց նախարարը։

Խոսելով զինվորների դիերի խոշտանգման դեպքերի մասին, Ավանեսյանը ասաց․«Բոլոր դեպքերի հետ կապված մանրամասն կազմվում են մահվան եզրակացություններ և խոշտանգման բոլոր մանրամասները ներառվում են և փոխանցվում իրավապահ մարմիններին՝ հետագա գործընթացների համար»։

Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինածառայողների բուժմանը, Ավանեսյանն ասաց․ «Զինվորների մի փոքր մասը ունի շարունակական բուժման կարիք, վիրավորների հստակ թիվ չեմ կարող հնչեցնել, այս պահին տարբեր բժշկական կենտրոններում նրանք բուժում են ստանում»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին:

  • Կիսվել: