Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:
Նախարարը տեսանյութ է հրապարակել, որին կից՝ գրել է. ՛՛Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:
Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։
Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։
Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։
Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում՛՛։