ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հնդկաստանի իրավունքների ներքո գտնվող գետերից Պակիստանը ջուր չի ստանա. Մոդի

Հնդկաստանի իրավունքների ներքո գտնվող գետերից Պակիստանը ջուր չի ստանա. Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Պակիստանին սահմանակից Ռաջաստան հյուսիսարևմտյան նահանգում անցկացված հանրային միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Պակիստանը ջուր չի ստանա այն գետերից, որոնց վրա Հնդկաստանն իրավունքներ ունի, տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պակիստանը ստիպված կլինի ծանր գին վճարել յուրաքանչյուր ահաբեկչական հարձակման համար... Պակիստանի բանակը կվճարի այդ գինը։ Պակիստանի տնտեսությունը կվճարի դրա համար»

Հիշեցնենք, որ ապրիլին Հնդկաստանը հայտարարել էր, որ կասեցնում է Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի ջրային պայմանագրի գործողությունը՝ ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո ձեռնարկված մի շարք միջոցառումների շրջանակում, որոնց համար Նյու Դելին մեղադրել է Իսլամաբադին։

Նշվում է նաև, որ 1960 թվականին Համաշխարհային բանկի կողմից կնքած Ինդոսի պայմանագիրը երաշխավորում է Պակիստանի ֆերմաների 80 տոկոսի ջրամատակարարումը Հնդկաստանից հոսող երեք գետերից։

Երկու հարևան երկրները վերջերս ներքաշվել են գրեթե երեք տասնամյակի ընթացքում ամենադաժան մարտերում՝ նախքան մայիսի 10-ին հրադադարի համաձայնագիրը կնքելը։

  • Կիսվել: