ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ռուսաստանի տարածքում մեկուկես օրվա ընթացքում 485 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի տարածքում մեկուկես օրվա ընթացքում 485 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի տարածքում հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու ընթացքում (մայիսի 20-ի երեկոյան ժամը 8-ից մինչև մայիսի 22-ի առավոտյան ժամը 8-ը) հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ինքնաթիռի տեսակի 485 անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտնում է РБК-ն։

Մասնավորապես, նշվում է, որ Բելգորոդի մարզում խոցվել է 26 ԱԹՍ, Օրյոլի մարզում՝ 135, Բրյանսկի մարզում՝ 59, Կուրսկի մարզում՝ 121, Ռյազանի մարզում՝ 15, Լիպեցկի մարզում՝ 4, Վորոնեժի մարզում՝ 7, Սմոլենսկի մարզում՝ 3, Ռոստովի մարզում՝ 2, Կալուգայի մարզում՝ 13, Տուլայի մարզում՝ 20, Մոսկվայի մարզում՝ 63, Վլադիմիրի մարզում՝ 6, Ղրիմի և Սև ծովի 3, իսկ թռիչքի երթուղիների վրա՝ 8 անօդաչու թռչող սարք։

Մայիսի 21-22-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո մի շարք տարածաշրջանների օդանավակայանները ժամանակավորապես սահմանափակել են իրենց գործունեությունը։ Չվերթները դադարեցվել են, դրանց թվում՝ Դոմոդեդովոյում, Շերեմետևոյում և Վնուկովոյում, ինչպես նաև Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկիում։ Մայրաքաղաքում մի քանի տասնյակ չվերթներ են հետաձգվել. դրանցից մի քանիսը չեղարկվել են, մի քանիսը վերահասցեագրվել են այլընտրանքային օդանավակայաններ:

Վերջին մեկուկես օրվա ընթացքում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը բազմիցս հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու մասին։ Օրվա սկզբից ի վեր ավելի քան 30 անօդաչու թռչող սարք է խփվել։

Վլադիմիրի, Լիպեցկի, Տուլայի, Վորոնեժի և Իվանովոյի մարզերի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով համացանցը սահմանափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Միաժամանակ, տեղական իշխանությունները նշել են, որ ստացիոնար հեռախոսային ցանցը գործել է բնականոն ռեժիմով։

 

  • Կիսվել: