ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Թուրքիան և Սիրիան կստորագրեն հիդրակարբոնային համագործակցության պայմանագիր

Թուրքիան և Սիրիան կստորագրեն հիդրակարբոնային համագործակցության պայմանագիր

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը մեկնել է Դամասկոս՝ Սիրիայի հետ էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով, գրում է ermenihaber.am-ը:

Բայրաքթարը կհանդիպի իր սիրիացի գործընկեր Մուհամմեդ Բեշիրի հետ, որի արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև էներգետիկ, հանքարդյունաբերական և հիդրակարբոնային ոլորտներում համագործակցության համաձայնագրի ստորագրումը: 

Թուրքիայի և Սիրիայի միջև էներգետիկ համագործակցության համաձայնագիրը նշանակալի քայլ է տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ուղղությամբ: Այս պայմանագրով Թուրքիան ամրապնդելու է իր դիրքերը Միջին Արևելքի էներգետիկ քարտեզում, մինչդեռ Սիրիան կստանա անհրաժեշտ տեխնիկական և ներդրումային աջակցությունը իր էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար: Համաձայնագիրը ներառում է բնական գազի, նավթի և այլ հիդրակարբոնային ռեսուրսների փոխադարձ օգտագործման հարցեր:

Այցի շրջանակներում  թուրք նախարարը կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Ահմեդ Շարայի հետ:

  • Կիսվել: