չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայկական ապրանքները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնի խանութներ

Հայկական ապրանքները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնի խանութներ

Հայկական ապրաքանիշները վերադարձել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» ԱԿ խանութների դարակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող Մարիամ Հովսեփյանը:

Նա գրառմանը կից լուսանկար է հրապարակել:

«Հայկական ապրաքանիշները վերադարձել են ԱԿ «Տվոյ Դոմ» խանութների դարակներին։

Հարկ եմ համարում նշել, որ դրանք նախկինում հանված և պահեստում պահված ապրանքներն են, նոր պատվերներ հայկական արտադրողները դեռ չեն ստացել։ «Ֆուդ Սիթի» ԱԿ-ում դեռ ոչ մի փոփոխություն չկա»,- գրել է նա։

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ընթացքում  հայերին հանել էին մի շարք խանութներից, որոնց սեփականատերերը ադրբեջանցիներ են։

  • Կիսվել: