կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հայաստանը ու Հունգարիան դեսպաններ կնշանակեն

Հայաստանը ու Հունգարիան դեսպաններ կնշանակեն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ իր հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է հայ-հունգարական սառեցված հարաբերությունները վերականգնելու հարցը։ 

Միրզոյանը հիշեցրել է, որ հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնել էին, ինչը, սակայն, չպետք է անեին. «Մեր ընկալումները նույնն են։ Բայց, միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը՝ 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիներին բերեցին Երևան»։ Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հունգարիան ՀՀ-ին օգնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տրամադրելու հարցում, ինչի արդյունքում ևս կյանքեր են փրկվել. «Կան բազմաթիվ այլ օրինակներ ևս»,-ասել է Միրզոյանը։

Ըստ ԱԳ նախարարի՝ առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանը Հունգարիայում, իսկ Հունգարիան՝ Հայաստանում դեսպաններ կնշանակեն։

 

  • Կիսվել: