Հայաստանը կրկին Ուկրաինայի «կանաչ» ցանկում է
Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի "կանաչ" ցանկում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։
«Առնվազն մինչև հունվարի 8-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ "կարմիր" ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։
Միաժամանակ COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)։
Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- ասված է դեսպանի հրապարակման մեջ։