երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում

Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում

Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ «Յուքոմ» ընկերության տեխնիկական բաժնից հայտնեցին, որ խնդիրն ամբողջ Հայաստանով մեկ է։ Վնասվել է երկիր մտնող օպտիկամանրաթելային մալուխը։
 
«Ամբողջ Հայաստանում այս պահին ինտերնետային արագության անկում է դիտվում»,- նշեց մասնագետը։
Մասնավորապես, բավականին դանդաղել է օտարերկրյա կայքերից օգտվելը։Քանի որ խնդիրը երկրի ներսում չէ, այլ դրսում, ըստ էության՝ տարածաշրջանային, մասնագետը դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե այն երբ կկարգավորվի։
 
«Ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում խնդիրն արդեն կվերացվի»,- հայտնեցին տեխնիկական բաժնից։

  • Կիսվել: