կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Հայաստանում ռուսական ռազմակայանի ուղղաթիռները ուսումնական թռիչքներ են կատարել

Հայաստանում ռուսական ռազմակայանի ուղղաթիռները ուսումնական թռիչքներ են կատարել

 Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել:

Ռազմաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է  ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:

  • Կիսվել: