երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանում կկայանա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

Հայաստանում կկայանա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) նախաձեռնությամբ, «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2025 թվականի ապրիլի 18-19-ը տեղի կունենա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:
 
Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ՝
  • աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում.
  • բարձրացնելու Հայաստանի միջազգային ճանաչելիությունը.
  • նպաստելու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը.
  • խթանելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունների ձևավորումը։
Համաժողովի մասնակիցներն են լինելու միջազգային ավտոարդյունաբերության, վերալիցքավորման կայանների (միջազգային և տեղական), էներգետիկայի (այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի), ավտոտեխսպասարկման, ապահովագրական ընկերությունների, բանկերի և այլ ֆինանսական կառույցների, պետական մարմինների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները:

  • Կիսվել: