Երեկ ԱԺ-ում քննարկված հարցը վերաբերում էր ոչ թե քվոտաներին, այլ՝ ԱԱՀ-ից ազատմանը. Պապոյան
Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում: Այդ մասին Ազգային ժողովի երեկվա նիստի ժամանակ ասել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Այսօր նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ ստացել է հարցեր ներմուծվող էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտաների մասին, : Նա նշել է, որ երեկ ԱԺ-ում քննարկված հարցը վերաբերում էր ոչ թե քվոտաներին՝ մաքսատուրքերից ազատմանը, այլ՝ ԱԱՀ-ի վճարմանը:
«Երբ որ դուք բերում եք արտասահմանից մեքենա Հայաստան, սովորաբար անում ենք երկու մեծ կարևոր ֆինանսական գործողություն.
1. վճարում ենք ԱԱՀ
2. մաքսազերծում ենք իրականացնում՝ վճարում ենք մաքսատուրք:
Մենք այս նախագծով 2026 թվականի համար 2024, 2025, 2026 թվականների արտադրության էլեկտրամոբիլներին ազատում ենք ԱԱՀ-ից: Այսինքն` այդպիսի հարկ չեք վճարի էլեկտրամոբիլ Հայաստան ներմուծելու դեպքում»,- նշել է Պապոյանը:


