երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ՝ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն։

Միաժամանակ, աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ, ուստի արտերկիր ճանապարհորդելիս կարևոր է համոզվել, որ ստացել եք տարիքին համապատասխան կարմրուկի դեմ պատվաստումները։

Հիշեցնում ենք, որ կարմրուկի դեմ պատվաստումն անվտանգ, արդյունավետ և հիվանդության կանխարգելման միակ միջոցն է։ Հայաստանում այն հասանելի է անվճար բոլոր պոլիկլինիկաներում։

  • Կիսվել: