ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, մահացել է 12 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, մահացել է 12 մարդ

 Հայաստանում հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք, առողջացել է 603 քաղաքացի, մահացել՝ 12-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 2612 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 616520-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է:

  • Կիսվել: