երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը

Հայաստանում է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն այսօր Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով հանդիպում է անցկացրել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը, Երևանի պետական հանալսարանի Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Խաչատրյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և հիմնադրամի այլ աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում Թոբիաս Քեյլը ներկայացրել է հատակագծի մշակման առանձնահատկությունները` պարզաբանելով թեմային առնչվող քննարկման մասնակիցների նկատառումները և դիտարկումները։

Մասնավորապես` կարևորվել է առավել կանաչ և էներգիախնայող ճարտարապետական լուծումներով նախագիծ մշակելու հնարավորությունը։ Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրագործման քայլերը, անդրադարձ է եղել տարածքի տեղագրությանն առնչվող մի շարք հարցերի։

  • Կիսվել: