կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից Լիբանանին. Փաշինյան (լուսանկարներ)

Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից Լիբանանին. Փաշինյան (լուսանկարներ)

Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից Լիբանանին:

Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն:

Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում:

Խաղաղություն եղբայրական Լիբանանին՛՛:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն հասել է Բեյրութում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

՛՛Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի՛՛,-նշել էր նա։

 

 

  • Կիսվել: