շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հայաստանի կառավարությունը հանձնառություն ունի երկրում ավելացնել անտառածածկ տարածքները. Սիմիդյան

Հայաստանի կառավարությունը հանձնառություն ունի երկրում ավելացնել անտառածածկ տարածքները. Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում էր։

Նախարարը հանդիպում-քննարկում է անցկացրել ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ՝ ծանոթանալու իրականացվող և նախատեսվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին։

Գրասենյակի տնօրեն Արմեն Եսոյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ նախարարին են ներկայացրել ծրագրերի ընթացքը։

Նախարարը կարևորել է իրականացվող ծրագրերի անխափան և հարթ ընթացքը, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր վերջնադյունքով միտված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

Այս պահին Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացվում են թվով 7 ծրագրեր՝
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում,
Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների եվ լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում,
Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով,
Կայուն կարողությունների զարգացում՝ կենսաանվտանգության տեղեկատվական հարթակից արդյունավետ օգտվելու համար երրորդ ազգային ծրագիր,
Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում,
Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում,
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում։
Նախարարը շեշտել է, որ ծրարգրերի արդյունքները պետք է լինեն հստակ և չափելի` առանձնացնելով Հայաստանում անտառապատ տարածքների վերականգնման բաղադրիչ պարունակող ծրագրերը։

«Հայաստանի կառավարությունը հստակ հանձնառություն ունի երկրում ավելացնել անտառածածկ տարածքները։ Եվ այդ հանձնառության կյանքի կոչման ճանապարհին չափազանց կարևոր է շարունակել արդյունքի միտված աշխատանքները միջազգային դոնոր կազմակերպությունների հետ»,-նշել է նախարարը։

Հանդիպման ավարտին նախարարը փաստել է, որ առկա է ծրագրերի ընթացիկ աշխատանքների ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ բոլոր նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար:

Այս համատեքստում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորվել է գրասենյակի աշխատակիցների և նրանց մասնագիտական կարողությունների դերը և խոստացել աշխտանքներ տանել նաև գրասենյակի շենքային պայմանների բարելավման ու աշխատակիցների կարողությունների հզորացման ուղղությամբ։

  • Կիսվել: