շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Սակավահող երկրի անմշակ հողերն անթույլատրելի «շռայլություն» են

«Հայաստանի Հանրապետություն». Սակավահող երկրի անմշակ հողերն անթույլատրելի «շռայլություն» են

«Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղատնտեսության ոլորտը՝ մենք հողային տարբեր հարցեր ենք քննարկել, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները ներկայացրել՝ մասնագետների և մեր տեսանկյունից: Գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության կարևորությունն էլ միշտ առանձնացրել ենք: Տարբեր տարիների տարբեր կառավարություններ այդ արդյունավետության բարձրացման իրենց քայլերն են առաջարկել: Բայց ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ արդարացված ու չարդարացված տարբեր պատճառներով պայմանավորված:

 

Պատճառահետևանքային մի մեծ խնդիր էլ կա. անմշակ շատ հողեր ունենք, ինչը սակահավող մեր հանրապետության համար անիմաստ, անթույլատրելի «շռայլություն» է: 2018 թ. հողային հաշվեկշռի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2044.5 հազ. հա, որից վարելահողերը՝ 445.6 հազ. հա, բազմամյա տնկարկները՝ 35.3 հազ. հա, խոտհարքները՝ 121.0 հազ. հա, արոտները՝ 1051.6 հազ. հա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թ. նպատակային օգտագործվել է 242.8 հազ. հա վարելահող կամ շուրջ 54.5 տոկոսը։

Ինչպես շտկել վիճակը (չմոռանանք, որ սա շղթայական խնդիր է. տարբեր օղակներում տարբեր հարցեր են՝ ասենք, ոռոգման համակարգին, հողի շուկային, ապահովագրական համակարգին առնչվող): Կառավարության նախորդ նիստում անդրադառնալով այս խնդրին՝ վարչապետն ասաց, թե օրենքի ուժով դրանք վարձակալության տալու տարբերակ են մտածում: Նույնիսկ մտածում են վարձակալության պետական գին սահմանել ըստ հողերի կատոգորիաների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: