ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի երիտասարդ ծանրորդները կմեկնեն Ալբանիա

Հայաստանի երիտասարդ ծանրորդները կմեկնեն Ալբանիա

Մարտի 25-ից կսկսվի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը վաղը կմեկնի Ալբանիայի Դյուրես քաղաք, որտեղ մարտի 25-ից կսկսվի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Ինչպես տեղկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, տղաների թիմի մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի, Հարություն Եղոյանի և աղջիկների հավաքականի մարզիչ Տարոն Թովմասյանի գլխավորությամբ Ալբանիա կմեկնեն 11 մարզիկ-մարզուհի՝ Ժորա Գրիգորյանը (61 կգ քաշային կարգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ). Գագիկ Մկրտչյանը (+102 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Մեր ծանրոդները պայքարը կսկսեն մարտի 26-ից։ Առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին։

  • Կիսվել: