չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի բուհերում հայոց լեզվի հետ կապված խնդիրներ չկան եւ չեն լինի․ Դումանյան

Հայաստանի բուհերում հայոց լեզվի հետ կապված խնդիրներ չկան եւ չեն լինի․ Դումանյան

Հայաստանի բուհերում հայոց լեզվի հետ կապված խնդիրներ չկան եւ չեն լինի, թեեւ այս հարցը հաճախ է շահարկվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նա պարզաբանեց, որ ընդունելության քննությունների առարկաների ցանկը կազմում են հենց բուհերը, նախարարությունը միայն նշել է, որ չպետք է երկուսից ավել առարկաներ լինեն։

«Բացի այդ, եթե նույն մասնագիտության ընդունելության քննություններն անցկացվում են տարբեր բուհերում, ապա դրանց անցկացման կարգն ամենուր նույնը պետք է լինի»,- նշեց Դումանյանը։

Նախարարը հիշեցրեց, որ դպրոցներում ավարտական ​​քննությունների ժամանակ բոլորն արդեն հայոց լեզու են հանձնում։

«Մեր ապագան այնպիսին պետք է լինի, որ բուհ ընդունվելու համար ընդհանրապես ընդունելության քննություններ չլինեն, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի առաջատար բուհերում։ Այժմ ընդունելության քննություններն անցկացվում են այն պատճառով, որ հանրակրթության ոլորտում խնդիրներ կան դասավանդման մակարդակի տարբերության առումով։ Պատկերը շատ տարբեր է ողջ երկրում»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ այսօր որոշ կեղծ փորձագետներ մոլորեցնում են հանրությանը, նույնը նկատվում է նաեւ խորհրդարանում։

«Ես հիմա նախարարի պաշտոն եմ զբաղեցնում, բայց ինձ երբեք էքսպերտ չեմ կոչել, բայց շատ մարդիկ, ովքեր ոչնչի չեն հասել, դրամաշնորհներ են ստանում եւ որպես փորձագետ են ներկայանում»,- եզրափակեց Դումանյանը։

  • Կիսվել: