ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ռեալ Մադրիդ-Զալցբուրգ խաղը կարող է դադարեցվել. աղբյուր

Ռեալ Մադրիդ-Զալցբուրգ խաղը կարող է դադարեցվել. աղբյուր

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Զալցբուրգ» խաղը կարող է ընդհատվել եղանակային պայմանների պատճառով, գրում է armsport.am-ը:

Հանդիպումը նախատեսված է հունիսի 26-ին Ֆիլադելֆիայում, «Lincoln Financial Field» մարզադաշտում, և կսկսվի Երևանի ժամանակով հունիսի 27-ին՝ ժամը 05:00-ին։ Սակայն, Madrid Xtra-ի փոխանցմամբ, խաղի ժամանակ Ֆիլադելֆիայում սպասվում են ուժեղ ամպրոպներ՝ շոգ եղանակից հետո։

ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն, եթե մարզադաշտից մոտ 13 կմ շառավղով կայծակ է նկատվում, խաղացողները պետք է լքեն խաղադաշտը, իսկ հանդիսատեսը՝ տրիբունաները, առնվազն 30 րոպեով։

Ակումբներին զգուշացվել է անբարենպաստ եղանակային պայմանների մասին, և սա կարող է դառնալ մրցաշարի 6-դ խաղը, որը կտուժի եղանակային պայմաններից։

 

  • Կիսվել: