ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան ստամբուլյան պայմանավորվածությունների շրջանակում իրականացրել են գերիների փոխանակում: Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը՝ չնշելով, սակայն, վերադարձածների թիվը: Այդ թիվն ուկրաինական կողմը ևս չի հայտնել:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ից՝ մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ գտնվում են Բելառուսի տարածքում։ Այնտեղ նրանց բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր տելեգրամյան ալիքում գրել է, որ ռուսական գերությունից Ուկրաինա են վերադարձել զինված ուժերի զինծառայողներ, ինչպես նաև ուկրաինացի սահմանապահներ: Նրանց մեծ մասը գերության մեջ է եղել 2022 թվականից՝ նշել է Զելենսկին։

 

  • Կիսվել: