Հզոր պայթյուն Բաքվում. խոշոր հրդեհ է բռնկվել
Բաքվի Ջաֆար Ջաբարլիի անվան կինոստուդիայի բակում հզոր պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկություններով՝ ֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործվող պիրոտեխնիկական միջոցներ են պայթել:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մուտքը դեպի տարածք սահմանափակ է, ձեռնարկվում են անվտանգության միջոցառումներ։ Դեպքի վայր են եկել Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության գործարանում:
Տեսանյութը՝ այստեղ, այստեղ և այստեղ: