«Հայաստան» հիմնադրամը հերքում է լուրը, թե միջազգային աուդիտը չի հաստատել ֆինանսների նախարարության ներկայացրած ծախսերը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը: Հիմադրամը նաև հերքում է լուրը, թե Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում ասվում է.
Տարածված մյուս պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է, ևս կեղծ տեղեկատվություն է: Համահայկական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը հանուն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարօրության:
Նշենք նաև, որ այսօր տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առցանց նիստ, որտեղ կքննարկվեն ընթացիկ հարցեր, կընդունվեն որոշումներ: Նիստի արդյունքների մասին Հիմնադրամի մամլո ծառայությունը հանդես կգա ամփոփիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: