հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 195 հազար դոլար՝ լիբանանահայերին օգնելու համար. Արշամյան

«Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 195 հազար դոլար՝ լիբանանահայերին օգնելու համար. Արշամյան

Բեյրութում պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար: Այս մասին առցանց քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պայթյունից օրեր անց հիմնադրամում ստեղծվեց հաշվեհամար, որտեղ արդեն 195 հազար դոլարից ավելի գումար ունենք հավաքված: Հայաստանի ներսում տարբեր բիզնեսներ և բանկային համակարգը սատար կանգնեցին մեզ և գումարներ փոխանցեցին հիմնադրամի հաշվեհամարներին՛՛:

Նա նաև հավելեց, որ այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի հստակեցվեն Լիբանանի հայ համայնքի կարիքները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

 

  • Կիսվել: