շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Օղակ» ՀԿ-ն իրականացնում են «Կանանց հզորացում» խորագրով դասընթացների շարք

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Օղակ» ՀԿ-ն իրականացնում են «Կանանց հզորացում» խորագրով դասընթացների շարք

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Օղակ» ՀԿ–ի հետ համատեղ իրականացնում է «Կանանց հզորացում» խորագրով դասընթացների շարք, որի նպատակն է կանանց սովորեցնել տարբեր հմտություններ՝ նպաստելով նրանց ինքնագնահատականի բարձրացմանը, քննական մտքի զարգացմանը և հայ կնոջ իրական դերի վերականգնմանը։

Ծրագիրը մեկնարկել է 2020թ. մարտին Տավուշի մարզի Գանձաքար գյուղում և կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը և ներգրավելով Հայաստանի տարբեր մարզերի կանանց:

  • Կիսվել: