շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 120 մլն դոլարի շեմը

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 120 մլն դոլարի շեմը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 120 մլն ԱՄՆ դոլարի շեմը։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված  ասուլիսի ընթացքում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա հավաստմամբ՝ սա աննախադեպ գումար է, սակայն կան նաև խոշոր չափերի այլ հանգանակություններ, որոնք դեռ պետք է հաշվվեն և գումարվեն այդ թվին:

«Մինչ այս պահը մի աննախադեպ գումար է հավաքագրվել մոտ 120 մլն դոլար, կան նաև կիրակի օրվա թելեթոնի արդյունքում հանգանակված մեծ գումարներ, որոնք դեռ պետք է ստուգվեն և հաշվվեն: Այս օգնության կարևորությունը դժվար է թերագնահատել, որովհետև չգիտենք, թե որքան է շարունակվելու այս պատերազմը: Հասկանում եք, թե ինչպիսի վնասներ է կրել Հայաստան աշխարհը և ձեր օգնությունն ուղղակիորեն կապված է մեր ջանքերի հաջող ավարտի հետ»,- ասաց Սինանյանը:

  • Կիսվել: