շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստան է այցելելու Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի վերականգնմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը

Հայաստան է այցելելու Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի վերականգնմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը

Մինչև սեպտեմբերի վերջ Հայաստան է այցելելու Ռուսաստանի բիզնեսի ներկայացուցչական խումբ, հայտնում է Aysor.am-ը։

Պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: 

Նշենք, որ Օվերչուկը ռուսական կողմից գլխավորում է Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքային խումը, որը զբաղվում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման և ապաշրջափակման հարցերով: 

Հայկական և ադրբեջանական կողմերից այդ աշխատանքային խումբը գլխավորում են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուսթաֆաևը:

  • Կիսվել: