շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ խորհրդարանականները մասնակցել են եվրոպացի պատգամավորների միջև շախմատի առաջնությանը

Հայ խորհրդարանականները մասնակցել են եվրոպացի պատգամավորների միջև շախմատի առաջնությանը

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները զբաղված են ոչ միայն օրենսդրական աշխատանքով, այլ նաև մասնակցում են աշխարհի ինտելեկտուալ խաղի՝ շախմատի մրցաշարին, գրում է 1lurer.am-ը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը մասնակցել են եվրոպացի պատգամավորների միջև շախմատի առաջնությանը, որը կազմակերպել է Եվրոպական շախմատի միությունը: Ապրիլի 16-ին խաղարկվել է մրցաշարի առաջին պարտիան, որին մասնակցել է 32 պատգամավոր:

Արտակ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը միշտ էլ ուժեղ է եղել թիմային սպորտաձևերում՝ գրանցելով հաջողություններ: Նա նշել է, որ առնվազն արժանի դիմադրություն ցույց կտան և հույս հայտնել, որ չեն հիասթափեցնի: Առաջին տուրի արդյունքները կներկայացվեն մրցույթի ավարտից հետո:

 

  • Կիսվել: